Աղբիւր՝ www.yerkir.am

Ամերիկահայ գրող Ալին Օհաննէսեանի «Օրհանի ժառանգութիւնը» վերնագրով վէպը դարձել է «Դեյթօն» խաղաղութեան գրական մրցանակի եզրափակիչ փուլի 12 մասնակիցներից մէկը:

Ըստ Asbarez-ի` եզրափակիչ փուլում յաղթողները կը ստանան 10.000, իսկ երկրորդ տեղը զբաղեցրածները` 2500 դոլար գումար:

Գեղարւեստական ու ոչ գեղարւեստական կատեգորիաներում առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կը յայտարարւեն հոկտեմբերի 11-ին, իսկ մրցանակները կը յանձնւեն մրցանակակիր լրագրող Նիք Քլունիի կողմից կազմակերպւած գալայի ընթացքում, որը կը կայանայ նոյեմբերի 20-ին: